Բուլղարիայի ԱԳ նախարարի երևանյան այցի ընթացքում ստորագրվեց երկու համաձայնագիր՝
– միջազգային ուղևորափոխադրումների հարցում համագործակցության մասին,
– ռեադմիսիայի մասին:
Մամուլի համար արված հայտարարությունների ընթացքում նախարարները խոսեցին նաև փոխադարձ հարաբերությունների և այս համաձայնագրերի կարևորության մասին։
Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարովան նշեց, որ իր՝ Երևան գալը տևել է 10 ժամ, չնայած երկու երկրներն աշխարհագրորեն մոտ են, բայց ուղիղ չվերթներ չունեն։ Այս համատեքստում բուլղարացի նախարարը նշեց, որ անհրաժեշտ է մտածել նաև ուղիղ չվերթների մասին։
ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն էլ նշեց, որ Բուլղարիան այն 16 պետությունների շարքում է, որոնք վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։
Երկու նախարարները խոսեցին նաև հաջորդիվ սպասվող համագործակցության մասին։



