Հայաստանն ու Ադրբեջանը կարող են առաջընթաց գրանցել չլուծված մարդասիրական և քաղաքական հարցերի լուծման գործում, հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Նա ընդգծել է, որ կողմերի միջև նոր մթնոլորտը և վերջին ամիսներին ձեռնարկված դրական քայլերը հիմք են ստեղծում հետագա առաջընթացի համար։
«Մենք հույս ունենք, որ նոր մթնոլորտի և երկկողմանի հաջող քայլերի շարքի հիման վրա կողմերը կկարողանան առաջընթացի հասնել չլուծված հարցերի շուրջ», - նշել է Գրոնոն։
Նա նշել է, որ երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է լուծել բոլոր խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ ամենազգայունները։



