Հայաստանը ետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

Հայաստանը խորհրդակցությունների նպատակով ետ է կանչում Իսրայելում իր դեսպանին: Այս մասին  ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դիվանագիտական խողովակներով բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին եւ նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Արցախի եւ Հայաստանի նկատմամբ»,- ասել է խոսնակը:

 Նրա խոսքով, այս օրերին, երբ միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնելու մարտական գործողությունները, իսրայելայան կողմը շարունակում է զենք տրամադրել Ադրբեջանին:

«Իսրայելի այս դիրքորոշումը, գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ելնելով այս իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին»,- հայտնել է նա: