Հայաստանը երկիր է, որին բնորոշ են քաղաքական կ...
Ինչպես բազմիցս նշել եմ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր ղեկավարության առաջնահերթություններից մեկն է, այսօր Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
«Այսօր Հայաստանում տեղի են ունենում արմատական բարեփոխումներ, որոնք վերաբերում են մեր հասարակության բոլոր ոլորտներին: Դրանց վերջնական նպատակն է մրցակցային ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումը», - ասաց ՀՀ վարչապետը: 
 
Նա նշեց, որ վերջին տարում հաջողվել է շոշափելի արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտի ստեղծման, դատական իշխանության անկախության հարցերում:
 
«Մեզ հաջողվել է մինիմալի հասցնել արհեստական մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների գործունեությունը: Այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող մանիպուլացիա իրականացնել իր քաղաքական աազդեցությամբ ու ազդեցության լծակներով՝ տնտեսական նպատակների հասնելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը: 
 
Նրա խոսքով՝ սա առողջացրել է տնտեսական ու քաղաքական մթնոլորտը երկրում: 
 
«Այսօր Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ է քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը», - ասաց Հայաստանի վարչապետը: