Հայաստանը դիտորդներ կգործուղի Ղրղզստանի խորհր...

Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կազմում կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ղրղզստանի Հանրապետություն կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ:

 «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ e-gov.am կայքէջում հրապարակված վարչապետի որոշումներից:

ՀՀ դիտորդները կգործուղվեն նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը: