Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողով...

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

«Այս հիշարժան պահին նույնիսկ եթե դժվար է, նույնիսկ եթե երբեմն թվում է, թե ամեն ինչ մեզ դրդում է դադարել հավատալ, ես ուզում եմ հույս տեսնել: Հույս, որովհետև Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան: Խաղաղության և համերաշխության հույս, որովհետև մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և, չնայած կորուստներին, երբեք չենք հանձնվում: Հույս, որ մեր արժեքները՝ ժողովրդավարության, հանդուրժողականության և ազատության ընդհանուր արժեքները, կհաղթեն: Հայաստանը վերապրել է դրամաներ, արցունքներ, հարձակումներ»,- ասել է Գաբրիել Աթալը։