Հայաստանը չի դադարում լինել Ռուսաստանի դաշնակ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը չի դադարում լինել Ռուսաստանի դաշնակիցը, Մոսկվան պատրաստ է հումանիտար խնդիրների լուծման համար օգնություն ցուցաբերել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինն այս մասին ասել է «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստում։

«Մենք, իհարկե, պատրաստ ենք տրամադրել: Հայաստանը չի դադարում լինել մեր դաշնակիցը, եթե այնտեղ կան հումանիտար խնդիրներ, իսկ դրանք կան, մենք իհարկե պատրաստ ենք և կքննարկենք դրանք։ Եվ մենք, իհարկե,  պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց»,-ասել է Պուտինը: