
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին. ադրբեջանական հերթական կեղծիքը»:
Նշվում է, որ մեծաքանակ կորուստները կոծկելու համար և ստեղծված պարտվողական իրավիճակով պայմանավորված՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր հանրության ուշադրությունը շեղել ու սադրել՝ տարածելով կեղծ լուսանկարներ ու տեղեկություններ: