Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել թուրքական կողմի հետ՝ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին Ստամբուլում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային «3+3» պլատֆորմի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է այս գործընթացի մեկնարկին, Իրանը նույնպես միացել է դրան, սակայն այժմ հանդիպումներ չեն նախատեսվում։
«Հայ գործընկերներն ընդմիջում են վերցրել։ Նրանք կարծում են, որ այժմ անհրաժեշտ է ուղիղ շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է պետք անել։ Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումն ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, ուստի հանդիպմանն առաջարկվել է համակողմանիորեն քննարկել այդ հարցերը և խրախուսել ներգրավված երկրներին հնարավորինս արագ համաձայնության գալ», - ասել է Լավրովը։
Իսկ Ռուսաստանն ու Իրանը, իրենց հերթին, պատրաստ են աջակցել, եթե անմիջական մասնակիցների շահագրգռվածություն լինի, եզրափակել է Լավրովը։