Մոսկվայում տեղի է ունենում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Տնտեսական խորհրդի 108-րդ նիստը։ Սկզբում ԱՊՀ երկրների փոխվարչապետերը նեղ կազով հանդիպում են անցկացրել, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն:
ԱՊՀ Տնտեսական խորհրդում Ադրբեջանը ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայաստանը բարձր մակարդակի պատվիրակություն չի ուղարկել հանդիպմանը։ Երևանը հանդիպմանը ներկայացնում է Բելառուսում դեսպան Ռազմիկ Խումարյանը։



