2018 թվականի համեմատ 2020 թվականին պաշտպանական ծախսերի ոլորտում պլանավորել ենք 25,3 տոկոս բյուջետային հատկացումների ավելացում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռազմական ծախսերի հետ կապված մենք ունենք որոշակի օրենսդրական կարգավորում, ըստ որի այդ ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը:
2020 թվականին այս ոլորտում ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են. ես հույս ունեմ, որ նաեւ վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները եւ շոշափելի արդյունքները կմեծացնենք եւ դրանք կուղղվեն նաեւ ՀՀ պատպանվածության մակարդակի բարձրացմանը»,-ընդգծեց Փաշինյանը:



