Հայաստանում ընդդիմության միջեւ պետք է քաղաքակ...

Հուսով եմ, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական կոնսենսուս կստեղծվի, որպեսզի մենք համատեղ վերահսկենք ընտրական ողջ գործընթացը՝ կանխելով կեղծիքներն ու վարչական ռեսուրսների չարաշահումն իշխանությունների կողմից: Այս մասին մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ընդ որում, ըստ քաղաքական գործչի, իրենք վերահսկելու են ոչ միայն քաղաքական վերնախավի, այլեւ՝ ամենացածր եւ միջին օղակի գործողությունները՝ կադաստրի շարքային աշխատակցից, ԲԿՏ պետից, գյուղապետից սկսած եւ վերջացրած մարզպետներով: