Հայաստանում վարկերն ու ավանդներն ավելացել են

Հայաստանում այս տարվա 9 ամսվա կտրվածքով վարկավորման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 4.3 տոկոսով, ավանդները՝ 10.9 տոկոսով:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2022 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության քննարկմանը:

«Ֆինանսական միջնորդությունն այս տարի ունեցել է տնտեսական ակտիվությանը համահունչ դրական զարգացումներ: Եթե նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում առանձնացնում էինք տնտեսության վարկավորման ծավալների նվազումներ, կարող ենք արձանագրել, որ այս տարվա 9 ամսվա կտրվածքով վարկավորման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընդհանուր առմամբ  4.3 տոկոս աճ են արձանագրել: Նույն ժամանակահատվածում 10.9 տոկոսով աճ են արձանագրել նաև ավանդները»,-ասաց Խաչատրյանը:

Միջին ամսական աշխատավարձերը 9 ամսվա կտրվածքով կազմել են 225 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 245 հազար, պետական հատվածում՝ 180 հազար դրամ: