Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների հետ...

«Սեռով պայմանավորված աբորտների մասով մինչև 2021 թվական մենք ցուցանիշների բավական լավացում ունեինք։  Այնուհետև,  նաև պատերազմով պայմանավորված, ցավոք սրտի, որոշակի հետադարձ ընթացք ենք նկատել»,- Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի քննակման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիստ Ավանեսյանը։

Նրա խոսքով, իրականացնում են թե տեղեկատվական, թե գովազգային արշավներ։

«Կարևոր է ամբողջ հասարակության ներգրավումն ու կարծրատիպերի կոտորումը, և հնարավորություն ընձեռել ցանկացած բալիկի ծվելուն անկախ սեռից»,- ասաց առողջապահության նախարարը։

Խոսելով ծնելիության մասին, Ավանեսյանն ասաց, որ ծնելիության խթանումը իրագործվում է  համապարփակ ծրագրերի շնորհիվ, առողջապահության գործոնն այստեղ կարևոր, բայց ոչ շատ մեծ ազդեցություն ունեցող է։

«Երեխա ունենալու որոշումը կայացնելուց հետո առողջապահական գործոնը շատ կարևոր է դառնում։ Պետությունը իրականացնում է մեծ, ծավալուն  ծրագրեր»,- ասաց Ավանեսյանը։