Human Rights Watch հայտարարությամբ է հանդես եկել, որով արձանագրել է, որ Հայաստանի Ազգային Ժողովը 2020 թվականի մարտի 31-ին ընդունել է փոփոխություններ, որոնք իշխանություններին շատ լայն լիազորություն են տալիս կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում վերահսկելու բջջային հեռախոսների տվյալները՝ վիրուսի դեպքերի բացահայտման նպատակով օգտագործելու համար։«Հայաստանի կառավարությունը կանգնած է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի առջև, և տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում առողջության վերաբերյալ հաղորդագրությունների տարածման և բժշկական սպասարկման հասանելիության խթանման գործում»,- ասել է Human Rights Watch-ի կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այդ միջոցների կիրառումը չհանգեցնի մարդու իրավունքների ոտնահարմանը։