Հայաստանում Ռումինիայի դեսպանը միացել է ԵՄ դի...

Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի  մարզի Խաչիկ գյուղի հատվածում։

Այս մասին գրառում է արվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ 

«Պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին։ Նա ծանոթացել է առաքելության ընթացիկ գործունեությանը, գետնի վրա առկա իրավիճակին և միացել է պարեկությանը Խաչիկում»,- ասված է գրառման մեջ։ 

Նշվում է նաև, որ Ռումինիան ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված դիտորդների թվով երկրորդ երկիրն է։