Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 7-ին կայացել է քննարկում՝ նվիրված Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, NSDC («National Skill Development Corporation») International Limited հնդկական կազմակերպության անդամներ, հայկական բիզնես կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։
Հանդիպմանը ներկայացվել է NSDC-ի գործունեությունն ու առաջարկվող որակավորված աշխատուժի՝ այլ երկրներում աշխատելու հնարավորությունները, աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Կարևորվել է երկկողմ համագործակցությունը և արձանագրվել արտերկրից աշխատուժի ներգրավման նպատակով դյուրին ընթացակարգերի ներդրման քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։