Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտակա...

Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։

Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո Տիտտարելլիին։

Օրակարգում ներառվել են ԵՄ կարգավորումների մասին զեկույցներ, գիտական հետազոտությունների և գործնական փորձի ներկայացումներ, շնորհանդեսներ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ և քննարկումներ Հայաստանի գյուղատնտեսական պրակտիկաներում միջազգային չափանիշներին համապատասխան լավագույն փորձի ներդրման մասին։

Նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի համար կայուն և էկոլոգիական գյուղատնտեսության անցնելու ճանապարհին՝ բարձրացնելով արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի որակն ու մրցունակությունը։