Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այս...

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանն այս պահին զարգացվածության այլ  մակարդակ ունեցող երկիր է։ 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանն ասել է, որ մեկ շնչին բաժին ընկնող Համախառն ներքին արդյունքն այս տարի կանցնի 8000 դոլարը, ինչը կրկնակի ավել է, քան 2020 թվականին էր։

«Այսինքն, մենք կտրուկ աճ ենք արձանագրում՝ որպես երկիր, նաև՝ որպես հասարակություն»,- հայտարարեց Քերոբյանը՝ հավելելով, որ տնտեսվարողներին ՀՀ կառավարության աջակցության գործիքներն էլ փոխվում են՝ ըստ զարգացման տեմպերի։