Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 1039-ի։
Ընդհանուր բուժվածները՝ 211, 1 օրում գրանցվել է առողջացման 14 դեպք։
Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 14 դեպք։
Բացասական արդյունք է արձանագրվել 7631 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 467)
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1013 դեպք:



