Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն...

Հայաստանում ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 1013-ի։

Ընդհանուր բուժվածները՝ 197։

Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 13 դեպք։

Բացասական արդյունք է արձանագրվել 7164 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 680)

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 966 դեպք: