«Universal Closures» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումը օգոստոսի 6-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսված կլինի ալյումինե կափարիչների արտադրության համար։
Նույնպիսի արտոնություններ ստացել են նաև «Printarm Danvest» ընկերությունը՝ տուփերի արտադրության համար, ծխախոտային «Armenian Tobacco Company»-ն, «Կարակերտ» քարաձուլական գործարանը, ինչպես նաև բարձրորակ զրահ արտադրող «ՎՈԼՎԵՐԻՆ Ե.Ա.Դ.Գ.» ընկերությունը։



