Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր...

Հայաստանում փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք, առողջացել է 236 քաղաքացի, մահացել՝ 4-ը:

Մեկ օրում կատարվել է 2574 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 671038-ի: 

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168496 դեպք, որոնցից 160405-ն` առողջացած, 3130-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4175 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան  2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 786 է: