Հայաստանում հունիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք, առողջացել է 50 քաղաքացի, մահացել՝ 2-ը: Մեկ օրում կատարվել է 3410 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 149 863-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224227 դեպք, որոնցից 216049-ն առողջացման, 4498-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2585 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1095 է:



