Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր...

Հանրապետությունում տարեսկզբի՝ 2025թ հունվարի 1–ի դրությամբ հաշվառվել է 475 հազար 835 խոշոր եղջերավոր կենդանի, որը նախորդ տարվա նույն ժամանակի դրությամբ նվազել է 3.2 տոկոսով:

Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Հունվարի 1–ի դրությամբ հաշվառված կովերի գլխաքանակը կազմել է 201 հազար 281, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.7 տոկոսով:  

2.5 տոկոսով նվազել է նաև խոզերի  գլխաքանակը՝ կազմելով 182 հազար 315: 

Նվազել է նաև մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը: Հունվարի 1–ի դրությամբ ոչխարների գլխաքանակը կազմել է 668 հազար 368՝ նվազելով 3.2 տոկոսով: Հաշվառված այծերի գլխաքանակը հունվարի 1–ի դրությամբ կազմել է 17 հազար 382՝ նվազելով 10.8 տոկոսով: