Փետրվարի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168300 դեպք, որոնցից 160169-ը առողջացած, 3126-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 784 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4221 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 668464 թեստավորում:
Այսպիսով` փետրվարի 9-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 123 դեպք, 3 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։