Հայաստանում գործազրկության փաստացի մակարդակն...

Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Աշոտ Թավադյանը «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» զեկույցը ներկայացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2020 թվականի պատերազմից  հետո  ուշադրություն պետք է հատուկ դարձնել Հայաստանում տեղի ունեցող միգրացիոն գործընթացներին։ 

Թավադյանը կարծում է, որ վերջին տարիներին Ռուսաստանում հայկական սփյուռքը զգալիորեն ավելացել է եւ, տարբեր գնահատականներով, մոտ 2.5 միլիոն մարդ է կազմում։ Փորձագետի կարծիքով դա համեմատելի է Հայաստանի բնակչության հետ․«Սփյուռքի աճը եւ այդ երկրներում կենսամակարդակի բարձրացումն ազդում են Հայաստանից դեպի այդ երկրներ միգրացիայի աճի վրա։ Ընդ որում, մեկ շնչինբաժին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցությամբ Հայաստանն ավելի քան երկու անգամ զիջում է նույն Ռուսաստանին։ Միգրացիայի վրա հատկապես բացասաբար է ազդում գործազրկության մակարդակը»,- ​​ասաց պրոֆեսորը։

Նա նշեց, որ Հայաստանում գործազրկության փաստացի մակարդակն ավելի քան 3 անգամ գերազանցում է գործազրկության մակարդակը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում: