Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ողջունե...

Գերմանիան ողջունում է Հայաստանում Եվրոպական Միության առաքելության մեկնարկը՝ հայտնել են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։

«Գերմանիան աջակցում է առաքելությանը՝ զգալի թվով գերմանացի անդամների և առաքելության ղեկավարի մասնակցությամբ։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կարևոր քայլ է Հարավային Կովկասում վստահության, կայունության և նորմալացման խթանման ճանապարհին և կոչված է բարելավել սահմանային տարածաշրջանում բնակչության անվտանգությունը»,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։