
Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի անցկացումը հիանալի առիթ է՝ Եվրոպական քաղաքական համայնքում համագործակցությունը և տարածաշրջաններում ներգրավվածությունը խթանելու ուղիների շուրջ:
Այս մասին X–ի իր միկրոբլոգում ընդգծել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Արդեն հայտարարվել է, որ 2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Սա հիանալի առիթ է՝ շարունակելու քննարկումները՝ Եվրոպական քաղաքական համայնքում համագործակցությունը և տարածաշրջաններում ներգրավվածությունը խթանելու ուղիների շուրջ»,–նշել է Միրզոյանը:
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, որոնք մեծապես աջակցել են Հայաստանի այս նախաձեռնությանը:
Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովն անցկացվեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ 7-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Դանիայում։