
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և պատվիրակության ղեկավարի տեղակալ, դեսպանության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը հունիսի 17-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հանդիպման ընթացքում հայտնել է համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունը։
ԿԸՀ-ից հայտնում են, որ դեսպան Մարագոսը խոսել է ԵՄ-ի և ՀՀ ԿԸՀ-ի նախորդիվ եղած արդյունավետ համագործակցության մասին: 2026 թվականի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ՝ հետաքրքրվել է առաջիկա հնարավոր համագործակցության շրջանակը հստակեցնել մասին։