Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը հյուրընկ...

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուընկալել է Հարավային Կովկասում Գերմանիայի դեսպանների պատվիրակության անդամներին։ 

Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատիվ է ունեցել հյուրընկալել Հարավային Կովկասում Գերմանիայի դեսպանների պատվիրակությանը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության վարչության պետ Մաթիաս Վոլերտի գլխավորությամբ»,-ասված է առաքելության տարածած գրառման մեջ։