Հայաստանում անցած տարվա ընթացքում արտադրվել է 9 միլիարդ 721 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5,8 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։
Այս մասին փետրվարի 3-ի ասուլիսին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Կարևոր արձանագրում է, որ շեշտակի աճել է մեր արևային կայանների թիվը։ Այս պահին էներգահամակարգում միացված են շուրջ 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ էներգակայաններ։ Աճը կազմել է 43 տոկոս։ Այդ կայաններից 50 հազարը և ավելին մանր տնային տնտեսություններինն են, որոնք, ընդհանուր, շուրջ 650 մեգավատ արտադրանք են տալիս»,-ներկայացրեց Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ 2025-ին տնային տնտեսությունների արևակայանների քանակական աճը կազմել է 60 տոկոս, իսկ հզորությունը՝ 52 տոկոս։



