Հայաստանում Բուլղարիայի դեսպան է նշանակվել

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրամանագրով՝ Նիկոլա Նիկոլովը նշանակել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան: 

Այս մասին հայտնում է BTA լրատվական գործակալությունը:

Նիկոլա Նիկոլովը 2023 թվականի օգոստոսից զբաղեցնում էր Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության Ռազմավարական հաղորդակցության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնը: