Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպ...

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ 

«Մենք ունենք  արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ այստեղ  պետականության ինստիտուտներ պահելու և  զարգացնելու նպատակ ես չեմ տեսնում,  համարում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ուղիղ սպառնալիք  է և հարված։

Կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել», - այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Արցախի պատգամավորներն ու ընդդիմությունն առաջարկում են Հայաստանում ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն՝ պահպանելով պետական ինստիտուտների գոյությունը։

Ավելի վաղ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ևս հայտարարել էր, թե Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։