Ամերիկյան IRI կազմակերպությունը հերթական սոցիոլոգիական հետազոտությունն է իրականացրել Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում։ Հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում պետական ինտիտուտներից, ինչպես և նախկինում, բանակի գործունեությունը գնահատվում է ամենադրականը։
Հարցվածների 91 տոկոսը, ըստ հետազոտության արդյունքների, դրական է գնահատում բանակի գործունեությունը, 8 տոկոսը՝ բացասական, 1 տոկոսը չունի պատասխան։
Բանակից հետո ամենադրական գնահատականի արժանացել է նախագահի աշխատակազմը՝ 82 տոկոս, ապա վարչապետը՝ 76 տոկոս։ Չորրորդ տեղում եկեղեցին է՝ 74 տոկոսով։ Մյուս կառույցներն ավելի ցածր դրական գնահատական են ստացել։
Ամենացածր դրական գնահատական ստացել են քաղաքական կուսակցությունները, Սահմանադրական դատարանները, դատախազությունը և դատական համակարգը։
Բոլոր ինստիտուտների գնահատականների պատկերը՝ ստորև․




