Հայաստանում 54 հազար մարդ լրացրել է ֆիզիկական...

Հայաստանում 54 հազար մարդ լրացրել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Այսպիսով, հարկային հայտարարագրերն առայժմ լրացրել է հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցողների միայն շուրջ 7%-ը։ Նա հայտնել է, որ 23 հազար մարդ ստացել է սոցիալական վարկեր՝ ավելի քան 2 մլրդ դրամի չափով։

Հակոբյանը հավելել է, որ ՊԵԿ-ն ակտիվորեն մասնակցել է շրջանառության հարկի ոլորտում աշխատող քաղաքացիներին աջակցության ծրագրի մշակման աշխատանքներին, որպեսզի նրանք չբախվեն հարկային բեռի ավելացմանը, մինչև չավարտեն իրենց գործունեության փաստաթղթավորումը։