Հայաստանն ու Լեսոթոն դիվանագիտական հարաբերութ...

Հայաստանի Հանրապետության և Լեսոթոյի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել: Այս մասին տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից:

«ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ՄԱԿ-ում Լեսոթոյի մշտական ներկայացուցիչ Մատետե Նենան նոյեմբերի 12-ին Նյու Յորքում ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Լեսոթոյի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: