Դեսպանատունը պետք է դեսպանատան նման լինի, սա...

Հայաստանը որոշել է Օմանի Սուլթանությունում դեսպանատուն բացել, որի համար կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի որոշմամբ ԱԳՆ-ին հատկացրեց 51 մլն 880 հազար դրամ: Այս գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն: Առկա է համագործակցության ներուժ փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:

Օմանի Սուլթանությունը, ի շնորհիվ իր հավասարակշռված արտաքին քաղաքականության, տարածաշրջանային գործընթացներում դիրքավորվում է որպես չեզոք պետություն՝ նպաստելով տարածաշրջանային ուժերի միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը:

Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկվել են ընդամենը 345.7 ԱՄՆ դոլարին համարժեք 133,848.5 հազար դրամ: 2025 թվականի հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար ընթացիկ ծախսերը կազմելու են մոտ 211.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 81,967.8 հազար դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի՝ լրացուցիչ կպահանջվի ևս 134.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51,880.8 հազար դրամ՝ ավտոմեքենայի, կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար:

Նախագծով առաջարկվում է Օմանի Սուլթանությունում ստեղծել Հանրապետության դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: