Հայաստանն Ավստրիային է հանձնել բնակարանային գ...

Հայաստանը Ավստրիային է հանձնել բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: