
ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության ֆոնին Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու հարցը դեռ դրված չէ։
«Դեռ ոչ, Փաշինյանն արեց ամենակարևորը՝ Ղարաբաղը ճանաչելով որպես Ադրբեջանի տարածք»,- լրագրողներին ասաց Սլուցկին՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանին դուրս բերելու հնարավորության մասին հարցին։ Միաժամանակ նա նշել է, որ դեռ վաղ է չեղարկել համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ Փաշինյանը ամբողջ Հայաստանը չէ։