Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանումը 2022 թվականի 10 ամիսների արդյունքներով աճել է 2,8 և 2,5 անգամ, Ղրղզստանից այդ երկրներ արտահանումն ավելացել Է համապատասխանաբար 2 և 2,6 անգամ: Այս տվյալներըիր տելեգրամյան ալիքում հրապարակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Վերջինս էլ հղում է արել Եվրասիական զարգացման բանկի տվյալներին:
Ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է 12,8 %-ով և կազմել շուրջ 67 մլրդ դոլար: Ըստ բանկի վերլուծաբանների` ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի արդյունքներով կկազմի 80-83 մլրդ դոլարի չափով: