Հայաստանից արտահանումը հունվար-հոկտեմբերին աճ...

Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը 2021թ․ հունվար-հոկտեմբերին, 2020թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,3%-ով։ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտադրության ծավալը հունվար-հոկտեմբերին, 2020թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1,1%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 5,9%-ով։

Հունվար-հոկտեմբերին առեւտրաշրջանառությունն աճել է 7%-ով, իսկ մատուցված ծառայությունների ծավալը (առանց առեւտրի ցուցանիշների) աճել է 6,4%-ով։ 2021թ․ հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 6,9%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9,9%-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3,1%-ով։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 13,6%-ով։ Արտահանումն աճել է 16,9%-ով, ներմուծումը՝ 11,8%-ով։