Հայաստանից 5 փորձագետ Բաքվում կլոր սեղան-քննա...

Բաքվում նոյեմբերի 21-22-ը կլոր սեղան-քննարկում կանցկացվի Հայաստանը ներկայացնող 5 փորձագետի մասնակցությամբ։ 

ՀՀ կառավարության նոյեմբերի 20-ի նիստի չզեկուցվող հարցերի թվում է եղել Բաքվում կայանալիք կլոր սեղան-քննարկմանը հայ փորձագետների մասնակցությունն ապահովելու համար Երևան-Բաքու-Երևան ուղղությամբ չարտերային թռիչք կազմակերպելու համար գումար հատկացնելու հարցը։  

ՀՀ կառավարությունը հայ փորձագետների այցը Բաքու կազմակերպելու համար հատկացրել է 17 միլիոն 550 հազար դրամ։ 

Հիմնավորման մեջ նշվում է, որ կլոր-սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ: