Հայաստանի զբոսաշրջության ներուժը ներկայացվել...

Նոյեմբերի 6-ին դեսպան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի Excel սրահում կազմակերպված «Համաշխարհային ճամփորդական շուկա» (World Travel Market) ամենամյա ցուցահանդեսին ներկայացված հայկական տաղավար։ Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից։

«Հայաստանը ներկայացնող տաղավարը ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ հայկական զբոսաշրջության ոլորտին։ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և 8 տուր-օպերատորները ներկայացրել են Հայաստանի ներուժն ու գրավչությունը զբոսաշրջության ոլորտում»,-ասված է հաղորդագրության մեջ։