2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ -խմբ.) իշխանության մնաց բացառապես պաշտոնական Մոսկվայի բարեհաճության արդյունքում։ Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Միեւնույն ժամանակ նա պարզաբանեց, որ ինքը Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների կողմնակից է ՝ հավաստիացելով, որ այլընտրանք է Անկարան։
«Ռուսաստանը մեղավո՞ր չէ, որ Նիկոլն իրեն խաբեց կամ որ Նիկոլն այսօր իշխանության է», –հռետորական հարց հնչեցրեց նա։ Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը բունկերում էր թաքնվել, իսկ հետո մեկնեց ՌԴ եւ շնորհակալություն հայտնեց Պուտինին, որը Նիկոլի հետ հանդիպմանը հայտարարեց․ «Դու լեգիտիմ ես եւ կատարեցիր քո տված բոլոր խոստումները»։
«Հայտնի չէ, թե ինչ է Փաշինյանը բանավոր խոստացել։ Հնարավոր է Ալիեւին (Ադրբեջանի նախագահ-խմբ․) է խոստացել եւ Պուտինի հետ հանդիպմանն է խոստացել եւ Եվրախորհրդի ղեավար Միշելի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը», – ընդգծեց ՀՀԿ մամուլի քարտուղարը։