Եթե կա Բաքվի և Երևանի համաձայնեցված «Վաշինգտոնյան փաստաթուղթը», ապա դա ապագայում նշանակում է ռուս խաղաղապահների արտաքսում Անդրկովկասից և ռազմակայանը Գյումրիից, «ՎԶԳԼՅԱԴ» թերթին ասել է քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը։
«Այս առումով, կարծում եմ, որ Ռուսաստանի իսպառ վտարումը Հայաստանից, հետեւաբար՝ Անդրկովկասից, ժամանակի հարց է, առավել եւս՝ շատ կարճ ժամանակի։ Հայաստանը միակ երկիրն է Անդրկովկասում, որտեղ կար Ռուսաստանի զգալի ներկայություն, այդ թվում՝ ռազմական։ Մեր դիրքերն այնտեղ ամուր էին, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, որտեղ Թուրքիան առաջ էր Ռուսաստանից»,- պարզաբանեց Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։
Փորձագետի կարծիքով, եթե Ուկրաինայում հատուկ գործողությունը ձգձգվի, ապա առաջիկա մեկ-երկու տարում Անդրկովկասում ռուսական ներկայության լուրջ կրճատում տեղի կունենա։
«Նիկոլ Փաշինյանը բացահայտ աշխատում է ամերիկացիների հետ, սա նույնպես շատ բան է ասում։ Միևնույն ժամանակ, Մոսկվան չպետք է Էրդողանից օգնություն սպասի այս տարածաշրջանում. նա նաև շահագրգռված է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցում»,- ասել է նա։