
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցի ընթացքում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՌԴ դատախազությունից։
Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերն ընդունելու համար:
«Վստահ եմ, որ Հայաստանի դատախազության համապատասխան փորձը միջոցառման մասնակիցների մոտ անկեղծ հետաքրքրության կառաջացնի», - նշել է Իգոր Կրասնովը:
Հանդիպմանը վերահսկիչ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավական օգնության ցուցաբերման արդիական հարցեր և միջազգային համագործակցության այլ ասպեկտներ: