Որտե՞ղ են այն երաշխիքները, որ այսօր միայն Իշխանասարի կամ Գեղարքունիքի հատվածում են տեղակայված ադրբեջանական ռազմական ուժերի ներկայացուցիչները: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը:
«Գուցե արդեն նրանք Հայաստանի Հանրապետության այլ հատվածներում են, որի մասին մենք տեղեկացված չենք: Չէ՞ որ տեղեկություն կար, որ նրանց ձեռքին է գտնվում հազարավոր ՀՀ քաղաքացիների անձնագրեր, և մենք գիտենք, որ մեր դեմ կռվել են ոչ միայն ադրբեջանցիներ, այլ նաև տարբեր ահաբեկիչներ, ովքեր կարող են գտնվել Հայաստանի տարածքում»:



