Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ամեն...

ԱՄՆ-ի քաղաքականության վերլուծությունը շատ անշնորհակալ գործ է, կներեք, ամենայն հարգանքով, բայց ես լուրջ չեմ վերաբերվել այն լուրջ տեքստերին, թե, օրինակ, ինչ կլինի, եթե այս մեկն այստեղ հաղթի, մյուսն էլ այնտեղ լինի, ինչ կփոխվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ումլրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Դոնալդ Թրամփի հաղթանակը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա ինչ ազդեցություն կունենա:

«Ամերիկան իր օրակարգով պետություն է՝ իր հզոր ինստիտուտներով: Դուք հիմա ինձ դրդում եք, որ ես սիրողական վերլուծություններ անեմ: Մեր առաջնահերթությունները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է, Հայաստանում խաղաղություն հաստատելն է, տնտեսության շարունակական ապահովումն է, բնակչության բարեկեցության ապահովումն է, «խաղաղության խաչմերուկի» իրականացնումն է: Մնացած մասերով ոչ մի բան էլ չի փոխվելու:

Հայ-ամերիկյան հարաբերություններում էլ ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես, որ կա: Հայ-ամերիկյան հարաբերությունները ջերմ են, մենք գնում ենք դեպի ռազմավարական գործընկերության, դրա մասին նաև թուղթ կա ստորագրված»,- ասաց նախագահը: