Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները հանդիպել...

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է, որ երեկ Թբիլիսիում եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

«Երեկ մենք եռակողմ հանդիպում ունեցանք։ Վրաստանը, որպես անաչառ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ», - ասել է Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը, սակայն, չի նշել, թե ինչ է քննարկվել հանդիպմանը։